Ադրբեջանում ամենամասշտաբային համաներումը, որ հայտարարվել է «Սահմանադրության և ինքնիշխանության տարվա» կապակցությամբ, տարածվել է 22,935 անձի վրա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:
«Տվյալ որոշումը, որը պետության մարդասիրական քաղաքականության
ևս մեկ դրսևորում է, անձանց թվաքանակով, որոնց վրա այն տարածվել է, համարվում է մինչ
օրս ընդունված ամենամասշտաբային համաներումը։ Համաներման ակտը, որը 13-րդն է, տարածվում
է ընդհանուր առմամբ 22,935 անձի վրա»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ 1996 թվականից ի վեր ընդունված համաներման
13 ակտերը ևս մեկ անգամ «ցուցադրում են այն առաջնահերթությունը, որը պետությունը իր
քրեական քաղաքականության մեջ տալիս է մարդասիրությանը, մարդու իրավունքների ավելի արդյունավետ
ապահովմանը և սոցիալական արդարադատությանը»։