Հորմուզի նեղուցը Թեհրանի ձեռքում «տնտեսական միջուկային զենք է, որն օգտագործում են ամբողջ աշխարհի դեմ». Ռուբիո

Հորմուզի նեղուցը «տնտեսական միջուկային զենքի փաստացի համարժեքն է» Թեհրանի ձեռքում, որը նրանք օգտագործում են «ամբողջ աշխարհի դեմ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։


«Տեսեք, թե ինչ են նրանք արել Հորմուզի նեղուցի հետ։ Նեղուցը, ըստ էության, համարժեք է տնտեսական միջուկային զենքին, որը նրանք փորձում են օգտագործել ամբողջ աշխարհի դեմ՝ պարծենալով դրանով։ Նրանք Թեհրանում գովազդային վահանակներ են տեղադրել՝ պարծենալով, որ կարող են պատանդ պահել համաշխարհային էներգետիկ ռեսուրսների 25 կամ 20%-ը։ Պատկերացրեք, եթե այդ մարդիկ հասանելիություն ունենային նաև միջուկային զենքին։ Նրանք պատանդ կպահեին ամբողջ տարածաշրջանը»,- ասել է Ռուբիոն։


ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Իրանը չի կարող լինել նեղուցում «անօրինական, հակաիրավական և չարդարացված» վճարման և վերահսկողության համակարգի միակ շահառուն։