Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահի
օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն բարիդրացիական հարաբերություններ ունի
իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։
Նրա խոսքով՝ Հայաստան
ադրբեջանական պատվիրակության այցը եղել է պատմական իրադարձություն՝ ընդգծելով երկկողմ
շփումների կարևորությունը։
Հաջիևը նաև նշել է,
որ տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս քվո, որը, ըստ նրա, հիմնված է օրինականության,
լեգիտիմության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։