Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն (986 տոննա) դիզելային վառելիք։Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հաղորդվում է, որ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով կիրականացվի ևս մեկ բեռնափոխադրում դեպի Հայաստան, կուղարկվեն պարարտանյութով լի 6 վագոն (402 տ) և հացահատիկով լի 4 վագոն (276 տ):