Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակ չի ունեցել ոչնչացնել Հայաստանը կամ զրկել նրան անկախությունից։

 

«Այսօր էլ ադրբեջանա-հայկական սահմանին, իբր հերթապահության կանգնած են եվրոպացի այսպես կոչված դիտորդները։ Նրանք իրենց պահում են այնպես, կարծես մեզանից պաշտպանում են Հայաստանը։ Մեզանից Հայաստանը պաշտպանելու կարիք չկա։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ցանկանում էինք»,- ասել է նա։

 

Ալիևը նաև քննադատել է Եվրոպական միության դիտորդական առաքելությունը՝ կասկածի տակ դնելով դրա գործունեության անհրաժեշտությունը հայ-ադրբեջանական սահմանին։