Turkish Airlines-ի ինքնաթիռը Նեպալում վայրէջքի ժամանակ սկսել է վառվել

Ստամբուլ-Կատմանդու չվերթի Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը Նեպալի մայրաքաղաքի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ սկսել է վառվել։ Այս մասին հայտնել է Nepal News-ը՝ հղում անելով օդանավակայանի վարչակազմին։


Վայրէջքի ժամանակ բռնկվել է շասսիիի անիվներից մեկը։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից մեկում վայրէջքային թռիչքուղով ինքնաթիռի շարժման ժամանակ շասսիի շրջանում երևում են բոցեր և ծուխ։


Օդանավում եղել է 284-ից 289 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 11 անդամ։ Նրանք բոլորը տարհանվել են վթարային ելքով. տուժածներ չկան։ Սկսվել է միջադեպի հետաքննություն։