Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մարզային բժշկական կենտրոններում շարունակական վերազինումն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Էջմիածնի բժշկական կենտրոնում առաջին անգամ լապարասկոպիկ եղանակով իրականացվել է վիրահատություն` ստամոքսի խոցի թափածակման դեպքում:
29-ամյա պացիենտը բժշկական կենտրոն է տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում, կյանքին սպառնացող վտանգով:
Անհետաձգելի վիրահատությունը լապարասկոպիկ եղանակով իրականացնելը Էջմիածնի բժշկական կենտրոնում հնարավոր եղավ բուժկենտրոնի պրոֆեսիոնալ կադրերով ու համապատասխան սարքավորումներով հագեցվածության շնորհիվ»,-նշում են նախարարությունից: