Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:


Մայիսի 22-ի ժամը 20.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 173 տրանսպորտային միջոց, որոնցից 74-ի ղեկին եղել են անչափահասներ։


Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։