ՃՏՊ Շաղափ բնակավայրի սկզբնամասում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին

Մայիսի 24-ին՝ ժամը 18։50-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ բնակավայրի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են VAZ և GAZ մակնիշների ավտոմեքենաները։


VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է, որտեղ բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը։


Փրկարարները GAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։