«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Դուք մեր ապրանքների համար սահմանափակումնե՞ր եք մտցնում։ Շատ լավ, մենք էլ ձեր սրբությանը կկպնենք` ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) գործակալներին։ Ուզո՞ւմ եք շարունակել։ Դե մենյուից ընտրե՛ք հաջորդ թիրախը.
- Երկաթուղու ազգայնացում (որի հետ աշխարհաքաղաքական պլաններ էիք կառուցում),
- ԱԴԾ (ФСБ) սահմանապահներին «Прощание славянки» մարշը երգել տալը,
- 102-րդ ռազմակայանին «Прощание славянки» մարշը երգել տալը,
- Ձեր սիրելի քարոզչական ալիքների փակումը,
- ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ դրա դագաղի վերջին մեխը խփելը,
- Արևմտյան ապրանքների՝ Հայաստանով ձեր երկիր մուտք գործելու արգելումը (մոլորակի կեսը կպտտվեք, Ղրղզստանով կներմուծեք, այդ մաքսատուրքերի 98,7%-ը մերը չէ՞ր),
- Ընտրե՛ք ձեր տարբերակը։ Ծանուցում` այս ընթացքում կարող եք գոռալ ու ձեր տեղական ներկայացուցիչներին գոռացնել՝ ձայնալարերի ուզած չափով»։