«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընտրապայքարից դուրս է գալիս «Ալյանս» կուսակցությունը։


ԿԸՀ-ն դռնբաց նիստում կքննարկի կուսակցության ներկայացրած՝ ընտրացուցակի գրանցումը չեղարկելու դիմումը։


Հանրային ՀԸ եթերում կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը պարզաբանել է, որ անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր չունեն և պայքարից հրաժարվելով՝ իրենք ապացուցում են իրենց իրական, արտահամակարգային ընդդիմադիր լինելը։