Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանին
զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից և իր ներկայացուցիչներին պատասխանատու
պաշտոններում նշանակելու հնարավորությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի
մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա
խոսքով՝ որոշումը կայացվել է կազմակերպության կանոնադրության հիման վրա։ Ինչպես
նշել է Պեսկովը, պատճառ է դարձել այն, որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները:
Նշենք,
որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, Մոսկվայում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության
պայմանագրի կազմակերպության նիստը, որը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: