Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ակնհայտ է՝ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, և Կազմակերպությունը կարձագանքի դրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չգիտենք՝ ինչի է սպասում (ՀՀ վարչապետ
Նիկոլ) Փաշինյանը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին,
ակնհայտ է։ Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, կարձագանքի դրան»,- լրագրողներին ասել է
Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է Փաշինյանը «ընտրում բոյկոտը», ոչ թե
ՀԱՊԿ-ից դուրս գալը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը
հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամները նոյեմբերի 11-ին կքննարկեն Հավաքական
անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ձայնի իրավունքից Հայաստանին
զրկելու հարցը։