Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ մայիսի 27-ին, Աբովյանի Բարեկամության հրապարակում ժամը 20:00-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:28-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3700 մարդ:
Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։