Ես հույսս դնում եմ ձեր մեծ ազգի իմաստության վրա, կեցցե՛ Հայաստանը. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր «Ֆեյսբուքի» էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ Նա Սամվել Կարապետյանին համեմատել է վրացի միլիարդատեր Իվանիշվիլիի հետ և հայ ժողովորդին խորհուրդ տվել չկրկնել Վրաստանի սխալը։


«Սիրելի՛ հայ հարևաններ, արդյո՞ք սա այն երկիրն է, որը դուք ցանկանում եք ունենալ։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար վերաբերվեք գործող կառավարությանը։


Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը կարող է նույնը անել։


Այժմ, երբ ձեզ աջակցում են և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան, մի՛ կորցրեք այս հնարավորությունը և մի՛ մեկուսացրեք ձեզ աշխարհից։


Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին և Փաշինյանի դեմ քվեարկելը բացարձակապես ինքնասպանություն կլինի, և ես հույսս դնում եմ ձեր մեծ ազգի իմաստության վրա, որ դուք երբեք նման քայլ չեք անի։


Կեցցե՛ Հայաստանը»,- գրել է Վրաստանի նախագահը։