Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հերթական բեռները։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Հայաստան է ուղարկվել երկու վագոն կարբամիդ՝ 126 տոննա ընդհանուր քաշով, ինչպես նաև մեկ վագոն ալյուր՝ 67 տոննա:
Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է մատակարարվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:
Ադրբեջանից Հայաստան տարանցման հետ մեկտեղ՝ արտահանվում են նաև նավթամթերքներ։ Արդեն ներմուծվել է ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա «ռեգուլար» և 2955 տոննա «պրեմիում» տեսակի բենզին։