«Rich»-ի տուփի պես. Կալուգացին իր հորինած ստի գերին

2000-ականներին ռուսական առաջին ալիքով հյութի գովազդ էր ցուցադրվում, որում հյութի քատակուսի տուփը պտտվում էր ու ամեն երեսին մի տառ էր գրված՝ «R», «i», «c», «h»՝ հյութի անվանումը։ Ուղեկցող տեքստն էլ այսպիսին էր՝ «կյանքը հիասքանչ բան է՝ որ կողմն էլ այն պտտես» («Rich. Жизнь - хорошая штука. Как ни крути») 


Սամվել Կալուգացու քաղաքական խոսքն էլ նույն այս հյութի տուփի պես է՝ ոնց պտտվում է, ինչից խոսում է, ոնց «կռուտիտ-վեռտիտ է» լինում, ասելիքը տանում, հանգեցնում է․․․այո, այո, 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն, որը լսողների մոտ այլևս ոչ թե սարսափ, տագնապ, այլ՝ քմծիծաղ ու ծաղր է առաջացնում։ Այս կեղծ, ակնհայտորեն Կրեմլից թելադրված թեզը, նկատենք, ոչ մեկ անգամ, այլ՝ քանիցս, հերքել են և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Բայց, ինչպես ժողովուրդն է ասում՝ «հասկացողին մին ասա, անգետին՝ հազար ու մին»։ Կալուգացին ակնհայտորեն հասկանալու հետ կապված լրջագույն խնդիրներ ունի, այլապես նման հաջորդող հերքումներից հետո գոնե  կամաչեր իր ընտրողների վրա անհասկացողի տպավորություն թողնելուց ու  կդադարեր այս կեղծիքը թութակելուց։ Բայց ոչ։ Նա Մայիսի 28-ին հղած իր ուղերձում նույնպես միտքը (էն ոջիլի անեկդոտի պես) տարել, հանգեցրել է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեմային։ Ավելին, ուղերձն էլ ավարտել էր բռունցքը սեղանին խփելով ու մատը ընտրողների վրա տնկած՝ աղաղակելով «Դու կգնաս ընտրության և 300 հազար ադրբեջանցիները չեն գա Հայաստան»։

 

Սամվել Կալուգացու թիմին առաջարկում ենք տեր կանգնել իրենց շեֆին, նորմալ մասնագետի ցույց տալ, քանի որ նրա մոտ նկատելի է մանիակալ սևեռվածություն, ինչը կարող է հանգեցնել «պացիենտի» համար տխուր հետևանքների՝ ընդհուպ ինքնավնասման ծայրահեղ միջոցների։ Կասկածներ ունենք, որ Կարապետյանն իր ամեն ելույթից առաջ ընդունում է ինչ որ հալյուցինոգեն նյութ՝ գուցե սնկի կամ փշի տեսքով, որը նրա մոտ խթանում է  300 հազար ադրբեջանցիների մասին խոսելու անհագուրդ ցանկություն։ Ամեն դեպքում՝ առողջություն։  

  Հ․Մ․