ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասել է, որ Նիժնի Տաբռից ընտրակաշառքով քվեարկության եկողը չի կռվելու այն պատերազմում, որը կլինի, եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը գա իշխանության և անի այն, ինչ իրենք հայտարարում են, որ անելու են։
«Ո՛չ, Նիժնի Տաբռի այդ բնակիչը հետ է գնալու Նիժնի Տաբռ և պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու և ստատուսներ է գրելու՝ մեզ բոլորիս կոչ անելով ավելի ուժե՛ղ կռվել, ավելի շատ Արմենակ Համլետ լինել, որպեսզի ինքը կարողանա Նիժնի Տաբռի փողոցներով գլուխը բարձր և հպարտ քայլել»,-ասել է նա և հավելել, որ մենք բոլորս, սիրելի՛ ժողովուրդ, այդ պատերազմում կռվելո՛ւ ենք:
«Մենք, մեր հայրերը, եղբայրները, որդիները, հորեղբայրները, հորեղբոր որդիները կռվելո՛ւ են այդ պատերազմում: Նիժնի Տաբռի այդ ընտրակաշառքով ընտրող բնակիչը Նիժնի Տաբռի ընտրության իրավունք չունի, նա չի կարող ընտրություն կատարել այնտեղ»,-շեշտել է Ռուբինյանը։