Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վերջին ժամերին մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ։ Դրանցում որպես ուղարկող նշված էլեկտրոնային հասցեն՝ nazeli.baghdasaryan@secretary-gov.com-ը, երբևէ չի պատկանել ինձ և չի օգտագործվել իմ կողմից՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ էլ անձնական հաղորդակցության նպատակներով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Հետևաբար, նշված հասցեից տարածված ցանկացած հաղորդագրություն կամ նամակ կեղծ է և որևէ առնչություն չունի ո՛չ ինձ, ո՛չ էլ ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ։
Ընտրություններին մնացել են հաշվված օրեր, և ակնհայտ է, որ այս փուլում նմանատիպ ապատեղեկատվության, կեղծիքների և մանիպուլյատիվ գործողությունների պակաս չենք զգալու»,- նշել է նա։