ՍԴՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․
2026 թվականի հունիսի 7-ի
ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության և ժողովրդի ապագայի համար։
Այս ընտրությամբ մենք որոշելու ենք, թե ինչ ուղիով է շարունակելու զարգանալ Հայաստանի
Հանրապետությունը՝ ինքնիշխանության և պետականության ամրապնդմա՞ն, թե՞ մեկ այլ պետությունից
վասալային կախվածության, հարևանների հետ խաղաղ համակեցության և տնտեսական առաջընթացի՞,
թե՞ հավերժ թշնամանքի ու շրջափակման, ժողովրդավարության և օրենքի գերակայությա՞ն, թե՞
հետընթացի և քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման ճանապարհով։
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան
կուսակցության Հայաստանի վարչությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել
ընտրություններին և իրենց քաղաքացիական պատասխանատվությամբ ու քվեի ուժով կերտել Հայաստանի
ապագան։
Այդ առումով կոչ ենք անում
աջակցել այն ուժերին, որոնք ունեն Հայաստանի վաղվա օրվա հստակ տեսլական, պետականամետ
մտածողություն և մեր երկրի առաջընթացի իրական ծրագիր։
Հունիսի 7-ին ձեր քվեն լոկ
ընտրություն չէ․ այն որոշում է Հայաստանի
վաղվա օրը։
Մասնակցե՛ք ընտրություններին
և ձեր քվեով կերտե՛ք ինքնիշխան, անվտանգ և բարգավաճող Հայաստանը։
ՍԴՀԿ Հայաստանի վարչություն