ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի հրապարակումներից մեկին, որի համաձայն՝ հանրահավաքից հետո որոշ ՔՊ անդամներ ինքնաբացարկ են հայտնել:
«Ակնհայտորեն կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» հանրահռչակման և տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում իր գրպանային «լրատվամիջոցներին»:
Վերջիններս էլ ոչինչ չեն խնայում կալուգացու թշվառ վիճակի վերաբերյալ հանրության համոզմունքը ցրելու, գոնե մի փոքր թեթևացնելու համար: Հիմա էլ այս տխմարությունն են հորինել, ինչը, բնականաբար, սուտ է: Ինչքան էլ ջանաք ստեր տարածել: Դուք հո գիտե՞ք, որ թշվառագույն վիճակում եք:
Պահանջենք ապացուցել, Ձեր տիրոջ պես ասելու եք. «Բայց մենք չէինք պնդում, մենք ենՏադՌում էինք»,- գրել է Ջուլհակյանը: