Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» դաշինքին վերաբերող քրեական վարույթների մասին տեղեկատվություն հայցի իրավապահ մարմիններից։
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը առաջարկեց մերժել այդ միջնորդությունը։
«Դիմող կողմի միջնորդությունը՝ Դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Հակակոռուպցիոն կոմիտեի ինչ-որ հրապարակումների, քրեական վարույթների՝ ընդհանուր ընդգրկված ընտրակաշառքի գործերի վերաբերյալ տեղեկատվություն կամ տեղեկանք ստանալու միջնորդությունը առաջարկում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մերժել»,- ասաց Հովհաննիսյանը։
ԿԸՀ-ն միաձայն որոշեց մերժել միջնորդությունը։