Մեծավանում խմած քաղաքացին ընտրատեղամասում հայհոյել է ներկաներին և ոստիկաններին. խուլիգանությունը կանխվել է

Լոռու մարզի Մեծավան համայնքի ընտրատեղամասերից մեկում 35-ամյա մի քաղաքացի, որը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, դրսևորել է անհամարժեք վարք։
Հանձնաժողովի նախագահը ոստիկաններին դիմելուց հետո անձին ընտրատեղամասից դուրս է հրավիրել։ Ավելի ուշ՝ ժամը 16։45-ի սահմաններում, նույն անձը վերադարձել և փորձել է ներս մտնել։ Ոստիկանները նրան թույլ չեն տվել կրկին մտնել ընտրատեղամաս, սակայն 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների և ոստիկանների հասցեին, միջամտել է ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։

Ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները։


Խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։