Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ Իրանի նախագահը ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին։


 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշքիանն իր ուղերձում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։


 

Նա վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և փոխադարձաբար գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ՝ ավելի լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը, ըստ նրա, կնպաստի ինչպես երկու երկրների շահերի ապահովմանը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։


 

«Պարոն Նիկոլ Փաշինյան


 

Հայաստանի Հանրապետության վարչապետ


 

Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։


 

Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարության նկատմամբ վերահաստատված վստահությունը վկայում է նրանց ցանկության և ձգտման մասին՝ շարունակելու խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականությունը։


 

Վստահ եմ, որ Ձեր վարչապետության նոր շրջանում վերջին տարիներին մեր երկու երկրների հարաբերություններում ձևավորված դրական և դինամիկ ընթացքը ավելի կզարգանա և կամրապնդվի՝ երկկողմ առավել լայն ու կառուցողական համագործակցության շնորհիվ։ Այդ գործընթացը կնպաստի մի կողմից երկու երկրների ազգային շահերի ապահովմանը, իսկ մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների փոխգործակցության և համագործակցության միջոցով։


 

Մաղթում եմ Ձեզ, Ձեր կառավարությանը և Հայաստանի բարեկամ ու հարևան ժողովրդին խաղաղություն, բարօրություն, երջանկություն և հաջողություններ։


 

Մասուդ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ»,-նշվում է ուղերձում։