ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանին «ինքնապաշտպանության նպատակով»: Այս մասին ասվում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության մեջ։
Հարվածներ
են հասցվել Իրանի ՀՕՊ օբյեկտներին,
ցամաքային կառավարման կենտրոններին և
Հորմուզի նեղուցի մոտ գտնվող ռադիոլոկացիոն
կայաններին։ Հրամանատարությունը հարվածներն անվանել է պատասխան
Հորմուզի նեղուցում AH-64 Apache ուղղաթիռի խոցման, ինչպես նաև «ամերիկյան զորքերի և տարածաշրջանային ջրերով անցնող միջազգային առևտրային նավերի վրա վերջերս
կատարված հարձակումների»։
Իր հերթին,
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)
հայտարարել է, որ հրթիռներ և անօդաչուներ են արձակել Մերձավոր Արևելքում ամերիկյան
բազաների վրա, այդ թվում՝ Բահրեյնում, Հորդանանում և Քուվեյթում։