Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Հունաստանի և Հարավային Կիպրոսի վարչակազմի հասցեին նախազգուշացմամբ։
Իր կուսակցության
խորհրդարանական խմբակցության նիստում ելույթ ունենալով՝ Էրդողանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հունաստանը և Հարավային Կիպրոսը Իսրայելի հետ միասին դաշինք են կազմել ընդդեմ
Արևելյան Միջերկրական ծովում թուրքական և մուսուլմանական ներկայության, իսկ նրանց
քաղաքական գործիչները զբաղվում են սադրիչ գործողություններով և հռետորաբանությամբ։
Թուրքիայի
նախագահը զգուշացրել է Հունաստանին և Հարավային
Կիպրոսին տարածաշրջանում «արկածախնդրություն» չփնտրել։
«Մենք
տեսնում և ուշադիր հետևում ենք Միջերկրական ծովում և Կիպրոսում լարվածության օջախներ բորբոքելու
փորձերին։ Թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի։ Եթե
Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի և կիպրաթուրքերի իրավունքներն ու օրինական
շահերը սպառնալիքի տակ հայտնվեն, ապա մեր պատասխանը կլինի շատ կոշտ և վճռական»,- ընդգծել է Թուրքիայի առաջնորդը։
Էրդողանը
նաև հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Հալեպից, Դամասկոսից և
Բեյրութից։