Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կոտայքի մարզի Գեղաշեն բնակավայրի մոտ ավտոբուսը կողաշրջվել է, վարորդը տեղում մահացել է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 17։15-ի սահմաններում։
«Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած UAZ մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան կոչվող տարածքում կողաշրջվել է։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է»,–գրում է կայքը։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։