ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

Հունիսի 16-ին  ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն՝ ընդհանուր 490 տոննա ծավալով։Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Գնացքը ժամը 15:00-ին կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բիլաջարի» կայարանից, կուղևորվի դեպի «Բյուք Քյասիկ» կայարան, որտեղից կուղղվի դեպի Վրաստան, իսկ այնուհետև՝ Հայաստան։


Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 3 վագոն ցորեն: