Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։


Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։


Հունիսի առաջին կեսին գրանցված նման բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին:


Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով։