Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենի հետ: Այս մասին, Ադրբեջանի նախագահը գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում:
«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենի հետ: Մենք պայմանավորվեցինք հետագայում ևս խորացնել քաղաքական երկխոսությունը և ընդլայնել տնտեսական համագործակցությունը»,- ընդգծել է նախագահը:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:
Իլհամ Ալիևը նշել է, որ ողջունել է Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին Նիդերլանդների ցուցաբերած աջակցությունը: