Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները։
Այս մասին հայտնել է ՇՄՆ հ իդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։
Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ։