Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Հունիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։


Ժամը 11:50-ի սահմաններում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին՝ Սպիտակի վարչական տարածքում, կողաշրջվել է։


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։


Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։