Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կայցելի Պակիստան: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Հաբիբ Աբասիին:
«Այցը կկայանա վաղը և, հավանաբար, կլինի մեկօրյա: Այցի պատճառներից մեկը Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Պակիստանի միջնորդական ջանքերի համար երախտագիտություն հայտնելն է», - ասել է նա:
Այցի ընթացքում կքննարկվի նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը: