Երևանի Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 12 քաղաքացի

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։


Անմիջապես դեպքի  վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։


Հրդեհը մեկուսացվել, ապա մարվել է։


Շենքից հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում տարհանվել է 12 քաղաքացի