Հիքմեթ Հաջիևն ու ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը քննարկել են Բաքվի և դաշինքի գործընկերությունը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը քննարկել են Ադրբեջանի և դաշինքի միջև գործընկերության հարցերը:


Այս մասին Հիքմեթ Հաջիևը հայտնել է X սոցիալական ցանցում:


«Արդյունավետ հանդիպում ունեցա Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է, և մենք զգալի արդյունքների ենք հասել համագործակցության տարբեր ուղղություններում: Մասնավորապես, մենք նշեցինք Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև օպերատիվ փոխգործելիության բարձրացման գործում արձանագրված առաջընթացը»,- գրել է նա:


Բացի այդ, կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության տարբեր ասպեկտներ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: