Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Շիրակի մարզի Արթիկ համայնքում ընթացքի մեջ են 2026 թվականի համայնքային ծրագրերով նախատեսված խոշորածավալ ճանապարհաշինական աշխատանքները։


Ներկայումս հիմնանորոգվում են Արթիկ քաղաքի Անկախության, Սվերդլովի, Չարենցի և Երկաթուղայինների փողոցները: Աշխատանքներն իրականացվում են 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով:


Հիմնանորոգման ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել փողոցների երթևեկելի հատվածի ասֆալտապատում, մայթերի սալիկապատում և մայթեզրերի կառուցում։ Կկառուցվեն ջրահեռացման և կոյուղատար նոր համակարգեր, ինչպես նաև կանցկացվի արտաքին լուսավորության ժամանակակից ցանց։


Աշխատանքներն իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ-ն։ Այս փուլում ակտիվորեն ընթանում են ճանապարհահատվածի հին ասֆալտի շերտի հեռացման, մայթեզրերի տեղադրման և մայթերի սալիկապատման աշխատանքները: Զուգահեռաբար կատարվում են ջրահեռացման և կոյուղատար համակարգերի կառուցման, ինչպես նաև լուսավորության նոր ցանցի մալուխների անցկացման հողային աշխատանքներ։