Հունիսի 26-ին՝ ժամը 23։47-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիք բնակավայրից դեպի Նորաշենիկ տանող ավտոճանապարհին կցորդով բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Սյունիք բնակավայրի մոտակայքում, Mercedes-Benz մակնիշի կցորդով բեռնատարը կողաշրջվել է, վարորդն արգելափակվել է խցիկում, առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, վարորդին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է։
Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի քարշիչը դուրս է բերվել երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկեղմանի երթևեկելի է։