Խամենեիի հուղարկավորությունը կուղեկցեն 67 հազար զինծառայողներ և կամավորներ

Իրանում 67 հազար զինծառայողներ և կամավորներ կուղեկցեն սպանված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը:


Ինչպես հաղորդում է İRNA-ն, այս մասին ասված է հուղարկավորության հետ կապված միջոցառումների վերաբերյալ Իրանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարության մեջ:


Տեղեկատվության համաձայն՝ ուղեկցողներից 37 հազարը մարդասիրական ոլորտի աշխատողներ ու կամավորներ են, իսկ 30 հազարը՝ զինծառայողներ:


Արարողությանը ժամանած անձինք կտեղավորվեն նախապես որոշված ավելի քան 10 նահանգներում, մասնակիցների համար նախատեսվել է ավելի քան 2 միլիոն ժամանակավոր կացարան: