ՀՀ Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները

Հայաստանի Սահմանադրական դատարանը վաղը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկել պահանջող քաղաքական կուսակցությունների հայցով։


Բարձր դատարանն այսօրվա նիստում սահմանել է կողմերի եզրափակիչ ելույթների տևողությունը։


ՍԴ նախագահն առաջարկել է բոլոր հայցվորներին և երրորդ կողմին տրամադրել մինչև 25-ական րոպե, պատասխանողներին (համապատասխանողներին)՝ 15-ական րոպե, բացառությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցչի, որին կտրամադրվի 20 րոպե, իսկ պատասխանողին՝ մեկ ժամ, և պատասխանողը հանդես կգա ամենավերջում։


Հիշեցնենք, որ որպես պատասխանող հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։ Համապատասխանողներն են՝ դատախազությունը, ՆԳՆ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն։ Որպես երրորդ կողմ հանդես է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։