Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Կալանավորված քաղաքացին Վահե Թավաքալյանն է։
Ինչպես արդեն հայտնել ենք, ընտրակաշառքի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: