Տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանը

Այսուհետ տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանը։


 

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Զարուհի Բաթոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: