Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ և «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահ Ջորջ Լոգոթետիսի հետ։


Բացի գործարարությունից՝ Լոգոթետիսը ակտիվորեն ներգրավված է բարեգործական և սոցիալական նախաձեռնություններում «Libra Philanthropies»-ի միջոցով։ Նա ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների ակադեմիական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։