Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավերի վրա իրանական հարձակումներից հետո Միացյալ Նահանգները վերականգնել է Թեհրանի դեմ նավթային պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին մոտ երկու շաբաթ առաջ։
Երեքշաբթի՝ հուլիսի 7-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա
ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) հետ է կանչել իրանական հում նավթի առևտրի համար նախկինում տրված
ժամանակավոր լիցենզիան, հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
Իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկումը հունիսի կեսերին Իրանի և Միացյալ Նահանգների
միջև ստորագրված շրջանակային համաձայնագրի հիմնական տարրերից մեկն էր։
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության այս գործողությունը և նախազգուշացրել ԱՄՆ կողմից պայմանագիրը խախտելու հետևանքների մասին. «Կձեռնարկվի ցանկացած գործողություն, ինչը անհրաժեշտ կհամարեն պաշտպանելու համար իրենց շահերն ու ազգային անվտանգությունը»: