Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայերենով ուղերձ է հրապարակել.«Ի սրտե երախտագիտություն եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանին և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակությանը՝ Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը և պետական հուղարկավորությանը մասնակցելու, ինչպես նաև ցավակցությունների համար, որ հայտնել է պատվարժան վարչապետը ՀՀ ժողովրդի և կառավարության անունից։
Մենք երբեք չենք մոռանա
բարի կամքի այս դրսևորումը։ Հուսով եմ՝ Իրանի և Հայաստանի երկու մեծ ժողովուրդների
միջև պատմական և բարեկամական հարաբերությունները, որոնք միշտ հիմնված են եղել փոխադարձ
շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, էլ ավելի կզարգանան։
Մեր նահատակ առաջնորդը
միշտ ընդգծում էր ՀՀ-ի հետ հարաբերությունների ամրապնդման
կարևորությունը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»։ Մեր
քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդումն ու զարգացումն է»։