Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վավերացրել է Ադրբեջանի և Վրաստանի միջև բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը։
Ալիևը հրամանագիր է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև Վրաստան բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը» վավերացնելու մասին։
Փաստաթղթի համաձայն՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Էկոնոմիկայի նախարարությունը պետք է ապահովի դրա դրույթների կատարումը, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Վրաստանի կառավարությանը ծանուցում ուղարկի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին։
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր 2026 թվականի մայիսի 18-ին Բաքվում։