Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ

Հուլիսի 11-ին՝ ժամը 14։48-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, այրվում է կցորդով բեռնատար։ Վարորդը հոսպիտալացվել է։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 16։28-ին։