Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները լիովին կարգավորվել են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի 4-րդ գլոբալ մեդիաֆորումում։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ մենք մեծ նշանակություն ենք
տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Մենք նաև տեսել ենք ՌԴ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նախագահ Պուտինի հայտարարությունները առ այն, որ մեր երկրների միջև
հարաբերությունները դրական դինամիկայով են զարգանում։ Դուք հիշատակեցիք որոշակի դժվարություններ։ Այո, մենք երկուսս էլ տեղյակ ենք դրանց բոլորից։ Բայց գլխավորն այն է, որ այդ փուլն արդեն անցյալում է։
Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են»,- ասել է Ալիևը։