ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանում սուզանավերի և նավերի սպասարկման օբյեկտին

ԱՄՆ զինված ուժերը հարված են հասցրել Իրանի Բանդար Աբաս նավահանգստում գտնվող սուզանավերի և նավերի սպասարկման օբյեկտին։


Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։


Հրամանատարության տվյալներով՝ հարվածը հասցվել է անցած գիշեր՝ մի քանի Corsair տեսակի հարվածային վերջրյա անօդաչու սարքերի (ծովային դրոնների) կիրառմամբ։


CENTCOM-ում նշել են, որ սա ամերիկյան զինվորականների կողմից մարտական գործողություններում ծովային անօդաչու սարքերի կիրառման առաջին դեպքն է։


Հրամանատարությունում նաև հայտարարել են, որ հարվածները «նվազեցրել են Իրանի հնարավորությունները՝ շարունակելու հարձակումները առևտրային նավագնացության վրա»։