Երևանում տղամարդը հորատիչով աշխատելիս հոսանքահարվել է ու մահացել

Երևանում հորատիչով (պերֆորատոր) աշխատելիս 47-ամյա տղամարդ է հոսանքահարվել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։


Դեպքը տեղի է ունեցել այսօր ցերեկը՝ 15։30-ի սահմաններում, Սարի թաղում։


Ահազանգով դեպքի վայրի մեկնած իրավապահները Սարի թաղի 8-րդ շարքի տներից մեկում հայտնաբերել են 47-ամյա Վահրամ Ս․-ի դին։


Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։