Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այս տարի Վրաստանից նախատեսվում է արտաքսել առնվազն 4 հազար անօրինական միգրանտի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վերջին 12 ամիսների ընթացքում մեզ հաջողվել է Վրաստանից ավելի շատ անօրինական միգրանտների արտաքսել, քան վերջին 10 տարում։ Այս տարվա պլանն էլ ավելի հավակնոտ է. այս տարի նախատեսվում է երկրից արտաքսել առնվազն 4 հազար անօրինական միգրանտի»,- ասել է նա։
Կոբախիձեի խոսքով՝ դա թույլ կտա մոտավորապես չորս տարի անց երկրում ամբողջությամբ արմատախիլ անել այս խնդիրը։